Արձանագրվել է 37 փաստ, որ պետական պարտքի կառավարման հարցում ռիսկեր կան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձ­նաժողովը երեկ հրավիրած նիստում քննարկեց ՀՀ հաշվեքննիչ պալատի ըն­թացիկ եզրակացությունը՝  ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ:

Ըստ ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթո­դաբանության, վերլուծության և միջազ­գային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանի՝ հաշվեքննությունն ընդգրկել է 2017 և 2018 թվականները, որի նպատակն է եղել որոշել, թե ՀՀ պե­տական պարտքի կառավարման առկա համակարգը երաշխավորո՞ւմ է պետա­կան պարտքի արդյունավետ կառավա­րում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն, պարզվում է՝ 8 հիմնական ուղղություններով իրականացված հաշ- վեքննությունը ցույց է տվել, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 37 փաստ, որոնք վկայում են, որ պետա­կան պարտքի կառավարման հարցում կան ռիսկեր»,-գրում է թերթը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով