«Նայիր մեր լույս զոհերին՝ խաղաղ պայմաններում, բանակում առկա վիճակին, նայիր եւ սթափվիր, եթե կարող ես, եթե ոչ՝ էն գրիչը կա՞».Մարգարիտ Եսայան

Թթու թան չի , ամեն մարդու բան չի, այ քեզ բան, գժվելիք էր, տղա ջան, Նիկոլ ջան, ախր հասկացիր վերջապես, շատ մեծ բեռ ես վերցրել, շատ անհավասարաչափ բեռ, քո խելքի, տեղեկացվածության, ղեկավարի որակական հատկանիշներին հարմար չէ այդ բեռը, դու այդքան չկաս, չունես այդքան ուժ։Հասկացիր վերջապես, Արցախի հարցը քո ուսերի եւ խելքի բանը չի, չես կարողանում, տղա ջան։

Դա ասֆալտին ֆռելու կամ, պատերին ծեփելու մակարդակի հոխորտանք չի։Դա շատ ավելի լուրջ եւ պատասխանատու գործ է։Մի՞թե, իրոք, այդքան միամիտ էիր, որ հավատում էիր, թե այդքան կաս, որ հարցը լուծես։Ներսում ինչ անում ես, անում ես, մի կերպ կհանդուրժվի, բայց դրսում էս ի՞նչ ես անում։ Ամոթից ու ջղայնությունից մեռա։Մի խոսիր էլի, խնդրում եմ, մի խոսիր Արցախից, ամեն ինչ փչացնում ես, տղա ջան, ինչ <Արգումենտի ի ֆակտի>, դա՞ է քո արգումենտը ու ֆակտը, էս ինչ շրիշակից ցածր մակարդակ ցույց տվեցիր, ինչ արեցիր մեր գյոզալ Շահումյանի շրջանի հետ, բա չհիշեցի՞ր, որ դա, այո, մեր պատմական հայրենինքն է, թե՞ քոնը չէ։էս ինչ ուրացար մեր պատմական երկիրը, մեր պատմական հայրենիքը, էս ինչ օքեյ-մոքեյ արեցիր։Երբ էն դիմացինդ խոսում էր իբր իրենց պատմական հուշարձանները վերացնելու մասին, դու ասելիք չունե՞իր, ինչո՞ւ չէիր պատրաստվել հանդիպմանը, ինչո՞ւ չէիր կրծել պատմությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գժվեցի, անկեղծ եմ ասում,մի արա, պահանջում եմ․․Արցախի հարցը դարձրիր Պողոսի մակարդակի քննարկման առարկա։Մի արա, ներսում ինչ ղալաթ կերար-կերար, ինչ արեցիր-արեցիր, գլուխդ քարը, բայց Արցախի հարցը հանգիստ թող։Պաշտոնապես հայտարարի, ասա, որ էդ հարցը լուծելը քեզ համար շատ բարդ է, բարձր է նշաձողը, չես կարող բարձրացնել, ուժերիցդ վեր է։ Էս ինչ անլրջացնել անլրջացրեցիր․․․։ Սումգայիթ, Բաքվի կոտորած, էս կարգի բաների մասին չէ՞իր լսել, բա ասեիր, բա իրենց դիպուկահարների մասին խոսեիր․․։Խնդրում եմ քեզ, սանձիր ինքդ քեզ, դու ամենակարող չես, դու շատ պուճուր ես էս հարցի մասին անգամ երկու նախադասություն ասելու համար, դա մենք տեսանք, ցավոք։Երեւի հենց դրա համար էլ վերելակներում էիր զրուցում հակառակորդի հետ։ Ինչ արեցիր, ախր, էս ինչ արեցիր, ․․Ինքդ քեզ որքան կուզես խայտառակիր, զվարճացիր, բայց Արցախի հարցը հանգիստ թող․․․․Մի փչացրու 30 տարիների հավասարակշռված, լրջմիտ, զգուշավոր ու խելացի մանրիկ, բայց տեսանելի քայլերը։Ամե՞ն ինչ ես ուզում ջուրը թափել։ Չենք թողնելու, չկասկածես․․․Ախր լարվածությունդ էլ տեսանք, մարդկայնորեն խղճացի քեզ, հասկանալի էր, որ դժվարանում ես, լարված ես, էլ <պատասխան պահանջող > հայացքիցդ մնացել էին միայն աչքերդ․․․Արի քարը փեշիցդ թափի, Արցախի հարցը արի, մի փորձիր լուծի, մի արա, պարզապես մի արա․․

Հ․Գ․Նայիր մեր լույս զոհերին՝ խաղաղ պայմաններում, բանակում առկա վիճակին, նայիր եւ սթափվիր, եթե կարող ես, եթե ոչ՝ էն գրիչը կա՞

Մարգարիտ Եսայանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով