Տեսաք չէ՞՝ վերջում Ալիևը ինչ ասեց, որ իբր 19-րդ դարի սկզբին Երևանի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել

Տեսաք չէ՞՝ վերջում Ալիևը ինչ ասեց, որ իբր 19-րդ դարի սկզբին Երևանի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել: Ու որ մեր վարչապետը վերջերս ասել է, թե Արցախի հարցի լուծումը պիտի ընդունելի լինի նաև ադրբեջանցի ժողովրդի համար, հիմա հասկացա՞ք, թե ադրբեջանցի ժողովրդի համար լուծման որ տարբերակն է ընդունելի: Ադրբեջանցի ժողովրդի համար ընդունելի տարբերակն այն է, որ Երևանն էլ պիտի լինի Ադրբեջանի կազմում ու լինի ադրբեջանական քաղաք, որովհետև իրենք այդպես են համարում:

Ուստի մենք՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներս, այսուհետ պիտի որդեգրենք մի հստակ դիրքորոշում՝ Արցախի հարցի լուծումը ոչ մի դեպքում չպիտի ընդունելի լինի ադրբեջանցի ժողովրդի համար, Արցախի հարցում որպես լուծում պետք է ընտրվի ադրբեջանցի ժողովրդի համար ամենաանընդունելի տարբերակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով