ՀՀ-ում հասարակությունն առավել քան երբեք պառակտված ու թշնամացած է։ Ամենուր տիրում է ատելություն ու հայհոյանք: Մարդկանց «հների» և «նորերի» , «սևերի» և «սպիտակների» ,«հեղախոխականների» ու «հակահեղափոխականների» բաժանելը խեղաթյուրել է մեր կյանքը։
Որպես ասածիս ապացույց` ընդամենը մեկ հարց.
Արդյո՞ք մենք ունենք այնպիսի մեկին, ում խոսքն ընդունելի կլինի հասարակության մեծամասնության համար, ում արտահայտած խոսքը ծանրակշիռ կլինի բոլորիս համար:
Ով կընդունվի և կգնահատվի իր արժանիքների համար, չեն հայհոյի և զրպարտի, չեն մեղադրի «ծախու» լինելու մեջ՝ թեկուզ միայն նրա համար, որ սեփական կարծիքը չի համընկնում իշխանության կարծիքին։
Համոզված եմ, մենք լինելով հազարամյակների պատմություն ունեցող ազգ, ունենալով ազգի բազմաթիվ նվիրյալներ, այսօր էլ ունենք կենդանի լեգենդներ գրեթե բոլոր բնագավառներում՝ մշակույթի, գիտության, սպորտի, կրթության, սակայն չենք գնահատում, ավելին, վիրավորում` հաճախ անցնելով բոլոր թույլատրելի սահմանները:
Այս ամենի պատասխանատուն իշխանություն դարձած նախկին ընդդիմադիրներն են, ովքեր շատ դեպքերում ելնելով քաղաքական նպատակահարմարությունից և անձնական շահերից` ստեղծում են ատելության մթնոլորտ, պաշտոնից «կուրացած» մոռացել են արժևորել ունեցածը։
Իշխանությունները վախենում են հերոսներից: