Իշխանություն դարձած նախկին ընդդիմադիրների «շնորհիվ» այլևս չունենք հերոսներ

ՀՀ-ում հասարակությունն առավել քան երբեք պառակտված ու թշնամացած է։ Ամենուր տիրում է ատելություն ու հայհոյանք: Մարդկանց «հների»  և  «նորերի» , «սևերի»  և «սպիտակների» ,«հեղախոխականների»  ու «հակահեղափոխականների» բաժանելը խեղաթյուրել է մեր կյանքը։
Որպես ասածիս ապացույց` ընդամենը մեկ հարց.

Արդյո՞ք մենք ունենք այնպիսի մեկին, ում խոսքն ընդունելի կլինի հասարակության մեծամասնության համար, ում արտահայտած խոսքը ծանրակշիռ կլինի բոլորիս համար:
Ով կընդունվի և կգնահատվի իր արժանիքների համար, չեն հայհոյի և զրպարտի, չեն մեղադրի «ծախու»  լինելու մեջ՝ թեկուզ միայն նրա համար, որ սեփական կարծիքը չի համընկնում իշխանության կարծիքին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համոզված եմ, մենք լինելով հազարամյակների պատմություն ունեցող ազգ, ունենալով ազգի բազմաթիվ նվիրյալներ, այսօր էլ ունենք կենդանի լեգենդներ գրեթե բոլոր բնագավառներում՝ մշակույթի, գիտության, սպորտի, կրթության, սակայն չենք գնահատում, ավելին, վիրավորում` հաճախ անցնելով բոլոր թույլատրելի սահմանները:

Այս ամենի պատասխանատուն իշխանություն դարձած նախկին ընդդիմադիրներն են, ովքեր շատ դեպքերում ելնելով քաղաքական նպատակահարմարությունից և անձնական շահերից` ստեղծում են ատելության մթնոլորտ, պաշտոնից «կուրացած»  մոռացել են արժևորել ունեցածը։
Իշխանությունները վախենում են հերոսներից:

Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով