«Հրապարակ»-ը գրում է.
Քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Մենք ականատես եղանք այն պահին, երբ Վերմիշյանին ուղեկցում էին վերելակ։ Երբ փորձեցինք նրանից պարզաբանում ստանալ, ոմն մեկը, որը, ինչպես մյուս բոլորը, չներկայացավ, հրմշտեց և դուրս հանեց դռնից այն կողմ, չնայած, որ արդեն տեսել էր լրագրողի վկայականը։