Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը խուզարկում են.ArmLur.am

ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին կառավարության 3-րդ մասնաշենքում, որտեղ գտնվում է քաղաքաշինության կոմիտեն, ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում: Մենք տեղեկացանք, որ խուզարկությունն իրականացվում է  կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում:

Նշենք, որ մամուլում վերջերս լուրեր էին տարածվել այն մասին, որ Վահագն Վերմիշյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ չարաշահումների եւ հովանավորչության հանցակազմով, սակայն վերջինս հերքել էր իր առնչությունն այդ գործին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք նաեւ, որ ArmLur.am-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում եւս այս ընթացքում խախտումներ են եղել եւ առջևում լուրջ բացահայտումներ են սպասվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով