16-ամյա աղջկա սպանության կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդ, որը խոստովանել է արարքը

Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16-ամյա աղջկա սպանության դեպքը, այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլ քարտուղար Նաիրա Հարությունյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ Shamshyan.com–ի՝ ձերբակալվածը Գյումրի քաղաքում հաշվառված 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանն է, ով ծառայում է ՀՀ պաշտպնության նախարարությունում։

Tert.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունվարի 5-ին ՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել էին 16-ամյա Ս. Կ-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետևանքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով