«Վերջին ասուլիսը ցույց տվեց, որ անլուրջ է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանին».Վահան Բաբայան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի, Հրայր Թովմասյանի վերաբերյալ գրառումների շուրջ մամուլի ասուլիսին մասնակցում են հոգեբան, քաղաքական վերլուծաբան Միհրդատ Մադաթյանը, «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը, հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը, քաղաքական գործիչ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Արցախյան հերոսամարտի զոհերի հուշահամալիր այցելություն պետք է պահանջել ադեկվատ ղեկավարից, այն մարդկանցից, ովքեր համապատասխան արժեհամակարգերի կրողներ են, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նիկոլ Փաշինյանից կարելի է պահանջել «Կարգին սքեթչերից» օրինակներ բերել: Օրինակներ բերել, թե ինչքան կոռումպացված է եղել նախկին իշխանությունը, թե ովքեր են եղել սրիկաները, լափամանին մոտ կանգնած մարդիկ։ Ինքն այլ բաների ունակ չէ։ Վերջին ասուլիսը ցույց տվեց, որ անլուրջ է մեկնաբանել այդ մարդուն, հղումներ անել»,- ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով