«Սա իմ 100-րդ հոբելյանական այցելությունն է իրավապահ մարմիններին».Նարեկ Մալյան

Մեկ տարվա ընթացքում «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը 100-րդ անգամն է այցելում իրավապահ մարմիններին:Իր ֆեյսբուքյան էջում նա հայտարարել էր, որ 100-րդ այցը հոբելյանական է և քննչական մարմնին էր ներկայացել տոնական տրամադրությամբ՝ տորթով ու շամպայնով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սորոսականները տարբեր կեղծ և սուտ մատնություններով փորձում են իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։ Այդ բազմաթիվ կեղծ դիմում-բողոքներից որևէ մեկին ընթացք չի տրվում, քանի որ դրանք սուտ և կեղծ են։ Սա իմ 100-րդ հոբելյանական այցելությունն է իրավապահ մարմիններին։ Մի քիչ Մալաթիայի ոստիկանությունից եմ նեղացած, վերջերս իրեն շատ պասիվ է պահում, հիշում եմ՝ առաջին 15 այցելությունս Մալաթիայի ոստիկանություն է եղել։ Ընթացքում այդ ոստիկանությունը դուրս մնաց մրցակցությունից և այնպես ստացվեց, որ Արաբկիրի քննչականն առաջ անցավ ու 100-րդ այցս այստեղ եղավ», – ասաց Նարեկ Մալյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նարեկ Մալյանի խոսքով,նա տեղեկություն չունի, թե ինչ գործի շրջանակում է հրավիրվել քննչական մարմին։

«Այն սորոսականը, ում սուտ, կեղծ մատնության արդյունքում ես 100-րդ անգամ այցելում եմ իրավապահ մարմիններին, կստանա իմ մակագրությամբ իմ «Սոդոմի փիառը» գիրքը», – ասաց Մալյանը։

Նա նաև ծաղկեփունջ էր պատրաստել քննիչի համար, քանի որ, իր խոսքով՝ հոգեբանական կապվածություն է ձեռք բերել իրավապահ մարմինների հետ։

«Տեղեկացա, որ քննիչը կին է և որոշել եմ պատշաճ ներկայանալ՝ ծաղկեփնջով։ Սորոսականներին մաղթում եմ երազանքի իրականացում, և կարծում եմ, որ այս տարվա ընթացքում նրանց հարցերն ավելի կոշտ մեթոդներով կլուծենք, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն իրենց շառերի պատճառով գործերը թողնեն ու գնան իրավապահ համակարգեր։ Ես սկսել եմ պրոցեսից հաճույք ստանալ, իսկ դա շատ վտանգավոր է սորոսականների համար», – ասաց Մալյանը

Հիշեցնենք,որ երեկ երեկոյան Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել,որին կից գրել էր.

« Քնեք… Առավոտյան այս տորթով հոբելյանական 100-րդ անգամ գնում եմ քննչական բաժին»:
#սորոսի_վաստակներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով