«Որ արժանիքների համար է Կարեն Զադոյանն ընդգրկվել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմում».Ռոբերտ Հայրապետյան

ՍԴ շուրջ սկսված այս խայտառակ «զարգացումների» մի ճյուղն էլ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործն է, որն ի դեպ հարուցվել է վերջերս անկախացած պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդմամբ։

Կարծում եմ համոզվել ենք չէ, որ Արման Բաբաջանյանը մեղմ ասած չի փայլում իրավական գիտելիքներով, ուր մնաց քրեական դատավարության ու իրավունքի վերաբերյալ խորացված գիտելիքներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ահա, լուրեր են պտտվում առ այն, որ լուսավորից անդին անցած պատգամավոր Բաբաջանյանի այդ հանրահռչակ տեքստը գրվել է հենց Կարեն Զադոյանի անմիջական քավորությամբ։

ՍԴ նախագահի թափուր պաշտոն vs սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ երկբևեռ կոմբինացիան, որը ՍԴ դեմ սկսված, բայց ձախողված իշխանական բլիցկրիգի ֆունդամենտալ բաղկացուցիչն է, փաստորեն առանց պարգևատրման չի մնում։

Ինչ վերաբերում է նրա մասնագիտական որակներին, ապա խոզի և տուռնիկի ժողովրդական խոսքն ամեն բան ասում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյանի  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով