Հայկական կաթնափուշը շատ հզոր ժողովրդական դեղաբույս է

Կաթնափուշը շատ հզոր և արդյունավետ հակաօքսիդանտ դեղաբույսն է, որը հայտնի էր դեռ շատ վաղուց: Ունի ուժեղ լյարդապաշտպան հատկություն, լեղամուղ է և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող միջոց: Խթանում է սպերմատոզոիդների աճը, ունի հզոր հակաշաքարախտային ազդեցություն: Ապացուցված է, որ կաթնափուշի սերմերը պաշտպանում և մաքրում են օրգանիզմը տոքսիններից:

Սերմերը կարող են ստամոսքաղիքային համակարգից և լյարդից դուրս բերել տոքսինները, պաշտպանել մահացու թունավորումներից: Այն նույնիսկ հզոր միջոց է քաղցկեղի դեմ: Ավիցենան գրում էր, որ կաթնափուշը կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը, արյունականգ է, ցավազրկող, ունի հակամիկրոբային ազդեցություն: Իսկ սերմերից ստացված յուղը հզոր բուժարար և կոսմետիկ միջոց է որոն օգտագործվում են լյարդի բուժման համար՝ հեպատիտի, ցիրրոզի, անբավարարությունի, լեղուղիների դիսկինեզիայի, լեղաքարային հիվանդության դեպքում: Կաթնափշի անվանումն ունի 2 բացատրություն, որոնցից մեկն այն կապում է բույսի ցողունի մեջ գտնվող սպիտակ հեղուկի հետ, իսկ մյուսը՝ դեղաբույսի այն հատկույան հետ, որ այն բարձրացրում է կրծքով կերակրող մայրիկների կաթնարտադրությունը և նաև կաթի որակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա իդեալական միջոց է ծննդաբերությունից հետո լյարդի և ստամոքսաղիքային համակարգի հետ կապված խնդիրների բախվող մայրիկների համար, քանի որ կրծքով կերակրելու դեպքում, լյարդին և օրգանիզմին աջակցող դեղահաբերը հակացուցված են, այնինչ կաթնափուշ դեղաբույսն ընդհակառակը՝ և կարելի է և խորհուրդ է տրվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով