Մսավաճառներն ու ֆերմերները կարող են ճանապարհ փակել

Կառավարության շենքի դիմաց այս պահին իրավիճակը լարված է։ Մսավաճառներն ու ֆերմերները նշում են, որ կարող են ճանապարհ փակել։

Ակցիայի մասնակիցներին է միացել նաև «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանները նշում են, որ քաղաքական ուժի ներկայացուցիչը դիտավորյալ ճանապարհ փակելու կոչեր է հնչեցնում։

«Նիկոլ, Նիկոլ»,- վանկարկում են ակցիայի մասնակիցները։

Մսավաճառների խոսքով՝ կառավարության շենքի ներսում հանդիպում չի լինելու, կառավարության ներկայացուցիչները պետք է իջնեն հանդիպման։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն   «Հրապարակ»-ի տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով