Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օրն է

Հունվարի 7-ը Հայ Առաքելական եկեղեցում հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց։ Այն ոչ աշխատանքային օր է։

Նախօրեին՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության եւ Սուրբ ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել` ի նշան Սուրբ Հայտնության, կատարվել է նաեւ Ջրօրհնեքի կարգ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սուրբ Ծննդին նախորդող օրը ճրագալույց է եղել, մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տարել:

Իսկ այսօր Սուրբ Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություն կկատարվի, այնուհետեւ մարդիկ կայցելեն հարազատների շիրիմներին:

Սուրբ Ծննդյան տոնի արարողություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ անվանակոչությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով