Հեղափոխությունից հետո մարդիկ ակնկալում էին բարելավումներ առողջապահության ոլորտում

Հեղափոխությունից հետո մարդիկ ակնկալում էին բարելավումներ առողջապահության ոլորտում,իսկ իշխանությունը ակնկալում էր բարելավում անձնական կյանքում:Հեղափոխությունից հետո ,պոպուլիստ ,PR լավագույն մասնագետ ,առողջապահության նախարարի աթոռը զբաղեցրած անձը խոստանում էր ,որ ամեն կերպ կպայքարի կոռուպցիայի դեմ ,սակայն մոռացել էր նշել, որ ամեն կերպ կմսխի առողջապահական բյուջեն և առավելագույնը կանի,որ քանդի համակարգը:Առողջապահության ոլորտում նրա գաղափարները և նորարարությունները հիացնում էին մարդկանց ,ովքեր հավատում էին «հեղափոխությանը»:Հիմա եկեք խոսենք նրա 1,5 տարվա գործունեությանը մասին:

Սկսենք սանավիացիայից `ուղղաթիռ ,որը նախատեսված չէ բժշկական ծառայությունների համար :Ուղղաթիռ ,որը մոտ 145 միլիոն դրամ արժե և որի փոխարեն կարելի էր վերանորոգել որևէ մի մարզային բժշկական կենտրոն:Մյուս հետաքրքիր ծրագիրը `քաղցկեղի ախտորոշումն ու բուժումն է պետական բյուջեի հաշվին:Իսկ մ՞իգուցե այդ անձը մեկնաբանի ի՞նչու են մարդիկ այլ երկրներից ապօրինի բերված դեղորայքից օգտվում:Ավելի հետաքրքիր է սրտի ստենտավորման արժեքի նվազեցման վերաբերյալ հայտարարությունը:Սակայն ոչ մի կերպ հանրությանը չբացատրեց ,որ ստենտավորոման արժեքը պետության հետ կապ չունի:Ստենտներ ներկրողները տրեստային համաձայնագիր ունեն:Իսկ ծառայության ծավալները մեծացել են առողջապահական բյուջեի հաշվին:Մյուս ազգադավ ծրագիրը դա պատվաստումներն են`գարդասիլը:Կարծում եմ այս մասին կարիք չկա երկար խոսել,քանի որ արդեն իսկ ազգադավ բառը ասում է ամեն ինչ:Շատ հետաքրքիր միտք էր նաև համապարփակ ապահովագրության ծրագիրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում ոչ պաշտոնական եկամուտներ ունեցողները ավելի շատ են ,քան գրանցված աշխատողները:Ստացվում է ,որ օրինակ միջին աշխատավարձ ստացողները պետք է վճարեն որևէ մեկ այլ անձի կամ գործարարի համար ով մեկ օրում ասենք կարող է վաստակել այդքան գումար:Հիմա խոսենք ամենազավեշտալիի մասին` ֆինանսավորում: Երևի բոլորս հիշում ենք,երբ այդ անձը նշանակվեց այդ աթոռին ,աղաղակում էր անարդար ֆինանսավորման բաշխման մասին: Այդ անձը ուղղորդվեց հովանավորչության սկզբունքով:Թվով 10 բուժկենտրոններ Երևանում շատ շռայլ ֆինանսավորվեցին:Ինչի արդյունքում որոշ ծառայություններ Երևանում մինչև 5 անգամ շատ են վարձատրվում ,քան մարզերում:Ֆինանսավորման ճոխությունը զգաց նաև ՄԻԲՍ բժշկական կենտրոնը:2018 թվականին ՄԻԲՍ-ը ստացել է 22միլիոն,2019 -ի հունվարին նախատեսված է եղել 57 միլիոն,սակայն կախարդական փայտիկի վերաբաշխման շնորհիվ հասել է մինչև 98 միլիոնի:Բայց ավելի հետաքրքիր պատկեր ունենք MRT էսպերտ կենտրոնում,որը պատկանում է տեքստիլագործի:MRT էքսպերտը 2019 ին պետպատվեր չի ունեցել և կրկին կախարդկան փայտիկի օգնությամբ տարվա ընթացքում ստացել է 27 միլիոն դրամ:

Հենց այդ փայտիկի օգնությամբ այդ անձը տարվա ընթացքում ինքն իրեն պարգևատրել է 10 անգամ 15 միլիոն դրամի չափով,այդ փայտիկի օգնությամբ վարում է Prado մակնիշի մեքենա պետբյուջեի հաշվին: Դե իսկ մեր բժշկական անձնակազմը թող չնեղանա բժշկական կենտրոնները փակելու համար ,կրճատումների համար,պետական ռեսուրսը օգտագործելու համար:Ի՞նչ անի ագահը,երբ անհատակ հորը չի լցվում :Մի քիչ համբերել է պետք: Շուտով կբացվեն դիակիզարանները և կհասկանաք որը որից հետո է: Հ. Գ . . . «Երբ վերցնում է`հազար փութն էլ է քիչ, երբ տալիս է, մի ֆունտն էլ է քիչ»

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով