Գեղարքունիքում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու «07»-ը, կա 1 զոհ, 5 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Սևան-Շորժա-Ճամբարակ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2107 մակնիշի 35 DR 778 համարանիշի և Opel Astra մակնիշի 19 ՕՍ 178 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի հետևանքով 6 մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը՝ Ճամբարակի, 4-ը՝ Սևանի բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ Սևան քաղաքի մի խումբ երիտասարդներ, ովքեր հենց իրենք են առաջինը անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել, մինչև կժամանեին բժիշկները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ`Shamshyan.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով