Հավասարություն և արդարություն ըստ Նիկոլ Փաշինյանի

Հիշո՞ւմ եք անցած տարվա «Ոչ եկամտահարկի հարթեցմանը» խորագրով գարուն-ամառ սեզոնային բողոքի ակցիաները… Այն, որ մի երկու պատգամավոր իջան ԱԺ դարպասի մոտ, իբր ժողովրդի հետ զրուցելու համար… Իսկ հիմա surprise, surprise՝ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում Հարկային օրենսգրքի էական փոփոխություններ, ըստ որոնց, մասնավորապես, 150 000 դրամ և 2 000 000 դրամ ստացողները այսուհետ կվճարեն նույն 23 տոկոս եկամտահարկ:

Բացի դրանից փոփոխվել են նաև պարտադիր կուտակային կենսաթոշակի համար գանձվող տոկոսադրույքները: Այո, այո, հենց այն պարտադիր կուտակայինը, որին դեմ էր Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր պատգամավորը՝ ղժղժալով ԱԺ ամբիոնից այն մասին, թե ինչպես է կոռումպացված ՀՀԿ-ն դարձյալ մտնում քաղաքացու գրպանը, և որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամությամբ ընդունեց պաշտոնը ստանձնելուց հետո: Եթե նախկինում աշխատողը կենսաթոշակային հատկացումների համար վճարում էր 2.5 %, իսկ պետությունը՝ 7.5 %, ապա հունվարի 1-ից այն դարձել է 5-ական %:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս փոփոխությունների արդյունքում մեծամասնություն կազմող մինչև 150 000 դրամ աՂՔատավարձ ստացողների փաստացի եկամուտը կնվազի շուրջ 3750 դրամ (եկամտահարկը կմնա նույնը, բայց կգանձվի ավելի մեծ գումար կենսաթոշակային հատկացումների տեսքով), իսկ 2 000 000+ դրամ աՇԽատավարձ ստացողները (որոնք կազմում են փոքրամասնություն) կստանան շուրջ 10.5 տոկոս ավել կամ 210 000 դրամի չափով եկամտի ավելացում կունենան (իրենց եկամտահարկը 36 տոկոսից կնվազի մինչև 23 տոկոս):

Իհարկե, այդ երկու վարձատրման դրույքաչափերի միջև տեղակայված են նաև միջանկյալ աշխատավարձերը: Ուշագրավ է, որ փաստացի եկամուտի ԿՐՃԱՏՈՒՄ կունենան միայն մինչև 150 000 դրամ ստացողները: 200 000 դրամ ստացողները կստանան շուրջ 5 000 դրամ ավել (իրենց եկամտահարկը 28 տոկոսից դառնալու է 23 տոկոս), 300 000 դրամ աշխատավարձ ստացողները կստանան ՛ուրջ 7500 դրամ ավել, իսկ այ 400 000 դրամ ստացեղները՝ 10 000 դրամ ավել, նույն պատճառով՝ եկամտահարկը 28 տոկոսին կնվազի մինչև 23 տոկոս: Հիմա հարց՝ եթե մի կողմ դնենք այն կեղծավորությունը, որը պարզապես թափանցում է քաղաքական մեծամասնության բոլոր խոսքերի հետևից, երբ նրանք փորձում են մեզ համոզել, որ սա արդար է, ապա ո՞ւմ համար են այս փոփոխությունները: Բա այն ո՞վ էր հրապարակներում գոռգոռում, որ աղքատ մարդ չպետք է լինի մեր երկրում… Բա հիմա ինչպե՞ս հասկանանք, որ այս օրենսդրական փոփոխություններով թիրախավորվում է հենց ամենացածր աշխատավարձ ստացողը… Նույնիսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ավելացվել է նվազագույն /չհարկվող/ աշխատավարձի չափը, այդպիսի ավելացումը, լավագույն դեպքում մի քանի հարյուր դրամով կմեղմացնի վիճակը: Բայց անհամեմատ ավելի բարձր աշխատավարձեր ստացողներն այնուամենայնիվ կդառնան այս փոփոխությունների հիմնական շահառուները:

Եթե խիղճս կորցնեմ, կխորանամ այնքան, որ կեզրակացնեմ, որ այս ամենը արվում է նրա համար, որպեսզի ցածր վարձատրվող զանգվածը՝ չդիմանալով այս նվաստացուցիչ վիճակից, արտագաղթի և հետզհետե հայերին փոխարինեն հնդիկները, պակիստանցիները և այլն: Կհարցնեք, թե ինչի՞ համար դա կարող է պետք լինել իշխանություններին: Ասեմ: Նրա համար, որ նվաստացուցիչ աշխատավարձ ստացող մեծամասնությունը իրենից ներկայացնում է պոտենցիալ փողոց փակող և իշխանափոխություն իրականացնելու ներուժ ունեցող asset (ակտիվ): Եվ վարչապետի գահավիժող վարկանիշի ֆոնի վրա նույնիսկ էյֆորիկ ցնորքների մեջ գտնվողների համար այլևս ակնհայտ է, որ ոչ շատ հեռավոր ապագայում այս ակտիվը կաշխատի և ոչ ի նպաստ քայլարածների բռնապետությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ներկրված հնդիկ-պակիստանցի-տաջիկներին կարելի է քաղաքացիություն չտալ, այլ դարձնել էժան աշխատուժի շուկայի պահանջարկը բավարարող զանգված, որին կարելի է հնազանդ պահել կացության թույլտվություն տալու-չտալու կամ արտաքսելու հեռանկարով: Դեռ մարդ կա՞, որ շարունակում է հավատալ, թե վարչապետի կոստյումը իր վրա զոռով հագած և հակահայկական օրակարգ ունեցող դասալիքը գիշերները չի քնում և մտածում է, թե ինչպե՞ս անի, որ հասարակ ժողովրդի համար լավ լինի:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով