Հանգիստ թողնե’լ մեր հզոր Նախագահին, մեր բոլո՛ր-բոլո՛ր հերոս Հրամանատարներին՝ Գեներալներին և Զինվորներին

Ի գիտություն բանականությունից, տրամաբանելու ունակությունից զուրկ սուբյեկտների՝ հատկապես ոմն չկայացած ստահակի՝
Եթե դու՝ քո «մտածելակերպով», ԱՄՆ ասելով, Սորոսին և նրա վաստակներին նկատի ունես՝
Այո’, անկասկած և միանշանակ՝
Անպարտելի Արցախը իր Նախագահով, Գեներալներով՝ Անհաղթ Ժողովրդով հանդերձ, արդեն մեկ ու կես տարի է, պատերազմ է հայտարարել այդ չարիքի դեմ և ի հեճուկս քեզ ու քո համախոհների՝ պատվով հաղթել…
«Տրամաբանի’ր» ինքդ, իհարկե, եթե ի զորու ես՝
Սորոսի և իր համախոհների կեղտոտ թաթը հասա՞վ Արցախ, իհարկե, ոչ, ո’չ-մի ոլորտ, ոչ-մի ասպարեզ…
Արցախը անձեռնմխելի մնաց Սորոսի և իր ծառաների համար…
Արցախը անպարտելի մնաց այդ մահացու համաճարակի դեմ։
Հիշեցնեմ՝
Արցախահայությունը՝ հայ ազգի այն ազնվական, ազնվարյուն հատվածն է, որն իր ստեղծման օրից ի վեր երբե’ք չի’ ենթարկվել ո’չ մի սադրանքի, ո’չ մի դավադրության ու խարդավանքի…
Արցախահայությանը անհնար է որևէ որոգայթներ ու դավեր հրամցնել, ենթարկել որևէ փորձությունների ու խարդավանքների …
Թեկուզ մի թռուցիկ հայացք նետեք մեր գոյատևման պայքարի բոլո՛ր-բոլո՛ր քառուղիներին՝ Արցախահայությունը երբե’ք չի’ ընդունել որևէ վարկած, տարբերակ կամ գործոն , եթե բազմիցս անգամ չի համոզվել այդ երևույթի անհրաժեշտության մեջ…
Պահանջում ենք՝

Հանգիստ թողնե’լ մեր հզոր Նախագահին, մեր բոլո՛ր-բոլո՛ր հերոս Հրամանատարներին՝ Գեներալներին և Զինվորներին, որոնց պատանեկությունը և երիտասարդությունն անցել է մարտերի, պայքարի, մաքառումների’ թոհ ու բոհով՝ գնդակների, արկերի, հռթիռների տարափի տակ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ովքեր փրկե’լ են Արցախը և Արցախցիներին ցեղասպանությունից և բնաջնջումից…
Հանգիստ թողնե’լ, թողնե’լ, որ անմռունչ տանեն ճակատագրով՝ իրենց բաժին հասած ծանրածանր խաչը, թողնե’լ, որ շարունակեն իրենց Սրբազան Առաքելությունը՝պաշտպանեն Հողը, Ազգը, Հայրենիքը…

Ստելլա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով