Կառավարության նիստերը դիտելիս մեզ միայն պակասում է «ադի-բուդին».Հովհաննես Խաչատրյան

Պետության ներսում առկա բազուն խոչընդոտները,չլուծված կարևոր հարցերը թողած, փոխարենը,երկրի ղեկավարը խոսում է,որոշ ռեստորանների զուգարանակոնքերից,և իրեն համար արդեն անդավաճան հարց դարձած ՀԴՄ-ներից:

Ըստ տվյալների 5 աստղանի հյուրանոցները,կամ թանկարժեք ռեստորանները ժամանակ առ ժամանակ անցնում են ստուգումների թե արդյոք նրանք պահպանում են համապատասխան չափորոշիչները,չեմ կարծում,որ այս ամենը կառավարության առավել ևս վարչապետի մակարդակի հարց է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իս ինչ վերաբերվում է ՀԴՄ կտրոնների տպել չտպելուն,կամ դրանց հետևողական լինելուն,դա պետք է անի համապատասխան հսկիչ աշխատակիցը,ոչ թե տվյալ տարածքում առկա տեսանկարահանող սարքը կամ ավելի վատ այդ գործընթացքին ներազդի մարդկային գործոնը:

Դուք և ձեր թայֆեն,մարդկանց մոբիլիզացնելով սարքել եք ձեր ձեռքի խաղալիքը և օգտագործում եք նրանց միմյանց դեմ,հարևանը հարևանի վրա խաղտում արձանագրելով,հայրը տղայի վարած արագությունը արձանագրելով,մայրը աղջկա նետած կոնֆետի թուղթը արձանագրելով,պետությունը ուղղակի չի զարգանա ընդհակառակը ձեր սերմանած ատելության սինդրոմը կգերազանցի նույնիսկ ձեր սպասելիքները:

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով