.Լավ, դուք ե՞րբ եք հասկանալու, որ միայն ձեր կյանքը բարեփոխելով ,առողջապահական համակարգը չի բարեփոխվի

Երեկ Մարալիկի ԱԿ – ի ծննդաբերական «մահճակալների» քննարկումներից հետո ինձ է դիմում մի քաղաքացի ,որը ապրում է Աչաջուր համայնքում: Պարզվում է ,որ նախարարի հրամանով Աչաջուր համայնքի հիվանդանոցը 2020 թվականի համար ծննդատան և բուժական ծառայության հատկացվող ֆինանսավորում չի ստանալու:

Եվ ոնց ասաց նախարարության աշխատակիցը, նախարարությունը գնորդ է և տվյալ դեպքում Աչաջրի հիվանդանոցից ծառայություններ չի գնելու: Ստացվում է,որ մարդիկ 10 օր է տեղյակ չեն, որ չեն աշխատում և պարտաճանաչ հաճախել են աշխատանքի:Իմ տեղեկություններով մոտ 30-35 գյուղ է սպասարկում հիվանդանոցը, ունի մոտ 5000հաշվառված ընտանիք, որոնք ընտանեկան բժշկի ծառայություններից են օգտվում։ Պայմանավորված նրանով, որ բնակիչները նախորդ տարվա սկզբին,ըստ խոսակցությունների,մտածել են թե փակված է ,քանի որ այդ մասին եղել են խոսակցություններ:Առաջին մի քանի ամիսը չեն դիմել հիվանդանոց `դա է պատճառը, որ ունեցել են 80 ծնունդ։ Նույն պատճառաբանությունն է, ինչ Մարալիկինը, բայց մի տարբերությամբ, եթե Մարալիկի հիվանդանոցում բժիշկ չունեին, Աչաջրի բժիշկը իրոք պրոֆեսիոնալ բժիշկ է՝ Կորյուն Ռուբենի Վարդապետյանը։Տեսնենք այս մասին ի՞նչ կասեն առողջապահության նախարարությունում և հենց ինքը « վնասատու» նախարարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. 1.Լավ, դուք ե՞րբ եք հասկանալու, որ միայն ձեր կյանքը բարեփոխելով ,առողջապահական համակարգը չի բարեփոխվի:

Հ.Գ.2 . Նամակի հասցեատիրոջ անունը միտումնավոր ծածկել եմ,քանի որ ապրում ենք « ժողովրդավար» Նոր Հայաստանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով