Աչաջրի հիվանդանոցը նույնպես կփակվի

Աչաջուրից Ստյոպ Չալթախչյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է

«Սիրելի աչաջրեցիներ։ 2020 թվ. համար Աչաջուր գյուղի հիվանդանոցը ծննդատան և բուժական բաժինների համար ֆինանսավորում չի ստացել, ասել էլ է թե փակվում են գյուղի հիվանդանոցի այդ բաժինները։ Մոտ 5000 բնակիչ ունեցող գյուղը կաթվածահար է լինում և զօր ու գիշեր, թե՛ մեր և թե՛ մոտակա գյուղերի հիվանդների առողջության համար ոչինչ չխնայող, մեր,իր գործին անմնացորդ նվիրված բժիշկ Կորյուն Վարդապետյանն այլևս տարեկան մոտ 130 լույս աշխարհ եկող երեխայի չի օգնելու,այդքան մայրիկների չի երջանկացնելու, իսկ մենք ամեն փոքր բանի համար,գործը թողած գնալու ենք Իջևանի համապատասխան բաժանմունք։ Սիրելի համագյուղացիներ,մենք պետք է կարողանանք մեր իրավունքները պաշտպանենք։ Միշտ հպարտանում ենք մեր գյուղով,որ ամեն ինչ կա,որպեսզի մնանք այստեղ և շենացնենք մեր գյուղը։
Գուցե սա սկիզբն է,որ ամեն ինչ արվի ,որ մենք էլ թողնենք մեր գյուղը:
Թավշյա հեղափոխությունը մեզ սովորեցրել է պայքարել հանուն մեր երեխաների,մեր համայնքի, մեր բոլորիս լավ ապագայի համար։
Ուրեմն, եկեք թույլ չտանք,որ մեր ծննդատունը փակվի։Բոլորս պայքարենք հանուն արդարության ,հանուն մեր երեխաների ու ժողովրդի ապագայի։
Աչաջուր գյուղի հիվանդանոցի ծննդատան և բուժական բաժնի համար ֆինանսավորում չստանալու լուրը կայծակնային արագությամբ տարածվեց գյուղում և բնակիչներն անհանգստացած հավաքվեցին հիվանդանոցի բակում։Շատերը հայտնեցին,որ ամեն ինչ կանեն,որ չփակվեն օրեց֊օր շենացող մեր հայրենի գյուղի հիվանդանոցի նշված բաժինները»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով