«Ինչու են շտապում պոպուլիստ տականքները». Հովհաննես Գալաջյան

ԻՆՉՈՒ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ՊՈՊՈՒԼԻՍՏ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ
Նիկոլական այլանդակ պոպուլիստական, դիշովկա իշխանությունը ոչ միայն մեր երկրի ցավն է: Պոպուլիզմն անչափ և ագրեսիվորեն այժմ չափազանց տարածված է աշխարհում:

Եթե գլոբալ նայենք` տպավորություն է, որ ինչ-որ գլոբալ անդրազգային համակարգ ահավոր շտապում է: Շտապում է, կարծես վախենալով ՉՀԱՍՑՆԵԼ: Ո՞ւր են շտապում, ինչո՞ւ են շտապում, ինչի՞ց են վախենում…
Գաղտնիքը բավականին պարզ է: 2012-ի դեկտեմբերյան արևադարձին դարաշրջան փոխվեց: Սկսվեց Տիեզերական Գարունը, Ձկների դարաշրջանին փոխարինեց Ջրհոսի դարաշրջանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2013-ից ի վեր ծնվող մանուկներն արդեն լրիվ ուրիշ են: Նրանք էապես տարբերվում են մեր սերնդից: Բնականաբար, գրեթե ծնված օրվանից ծանոթ են համացանցից: Բայց եթե 5-10 տարի առաջ էական խնդիր էր, թե մանուկներն ինչ բովանդակություն են տեսնում համացանցում, և շատ կարևոր էր նրանց պաշտպանել վնասակար մուլտերից/խաղերից, ապա այսօր այդ խնդիրը չկա: Ջրհոսի դարաշրջանի մանուկներն իրենք ի ծնե ԳԻՏԵՆ, ինչն է լավ և ինչն է զիբիլ: Նրանք գլխանց մերժում են վնասակար բովանդակությունը: Դա կարող եմ վկայել որպես «21-րդ դարի Թոմ Սոյերի»` 4 տարեկան Արման որդուս երջանիկ հայրիկ:

Ջրհոսի դարաշրջանի երե խաների ծնողներից պահանջվում է միայն սահմանափակել համացանցում գտնվելու ժամանակը, որպեսզի փոքրիկները չգերծանրաբեռնեն տեսողությունն ու նյարդային համակարգը: Իսկ վատ բովանդակությունն իրենք փոքրիկներն են մերժում:

Այսինքն` ՉՄԱՆԻՊՈՒԼԱՑՎՈՂ սերունդը արդեն ծնել է: 10 տարի անց այդ սերունդը դառնալու է ակտիվ երիտասարդություն: Այսինքն` անդրազգային կենտրոններն ունեն ընդամենը 10 տարի, որպեսզի առավելագույնս փորձեն ինչ-որ բան անել` մարդկային զանգվածներն անասնացնելով և մանիպուլյացնելով:
Այդ պատճառով և՛ մեր երկրում, և՛ աշխարհում ունենք ագրեսիվ պոպուլիզմի ալիք: Հենց այդ ալիքին դիմադրելն է մեր` Ձկների դարաշրջանի վերջին սերնդիս առաքելությունը: Մենք պիտի դիմանանք այդ 10 տարին, պահպանենք մեր պետականությունը, պահպանենք կենցաղի ողջամիտ եղանակները, որպեսզի Ջրհոսի դարաշրջանի մանուկները հասցնեն մեծանալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու այդ ճանապարհին մեզանից կարող է պահանջվել ԳԵՐԱԳՈՒՅՆ ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ:

Իրավունք թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով