«Երկիր Հժ-ի խմբագիրը այնուամենայնիվ շատ լավ հոտառություն ունի».Արթուր Դանիելյան

 

Երկիր Հժ-ի խմբագիրը այնուամենայնիվ շատ լավ հոտառություն ունի: Հստակ զգալով գալիք մղձավանջը` նա, իր արևին, նախահարձակ է լինում: Հենց բուն ՀԺ-ի կայքում հրապարակում է մի հարցազրույց, որի վերնագիրն է՝ «Պուտինը փորձում է լուծել երկու խնդիր, բայց հնարավոր է, նա կանգնած է Սերժ Սարգսյանի ճակատագրին արժանանալու վտանգի առջև»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ով Նիկոլերեն դեռ լավ չի տիրապետում, ասեմ, սա նշանակում է՝ «պռեսինգը թուլցրեք, թե չէ հակառուսական ալիք կբարձրացնեմ, կընկնես Սերժի օրը»: Ընդ որում, հանուն արդարության նշեմ նաև, որ բացի հոդված գրելուց համապատասխան ինստիտուտները արդեն մոտ մեկ տարի է Ռուսաստանի հայության մեջ կոնսոլիդացնում են քարոզիչ տականքներին` իքս ժամի գործի դնելու նպատակով: Եթե ժամանակին տաքսիներով ու մարշրուտկեքով էին քարոզում, հիմա արդեն ինքնաթիռներում են դա անում ու նենց բարձր, որ սաղ լսեն, որ Պուտինը թալանում է Ռուսաստանը:

Հետաքրքիր է նաև հարցազրույց տվողի կերպարը, անունը` Արման Նավասարդյան: Նա Տեր-Պետրոսյանական ժամանակաշրջանի փոխարտգործնախարար է, ով իր կարիերան ավարտեց, երբ Քոչարյանը իրեն հեռացրեց 2001 թվին: Նավասարդյանի հիմնական նվաճումն այն է, որ իր շնորհիվ մերձավոր արևելյան հայկական սփյուռքը Տեր-Պետրոսյանին սկսեց անվանել Իսրայելի գործակալ: Վերոհիշյալ հարցազրույցի վերջում ինքը, լինելով Լևոնական մնացուկ ու աբիժնիկ, խոսեց ռևանշիզմի մասին ու դատապարտեց այն)))

Շատերիդ կհետաքրքրի` բա հիմա նա ինչո՞վ է զբաղվում: Ասեմ՝ Սլավոնականում ամբիոնի վարիչ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Քու կամիկաձե ջանին մեռնեմ, Դարբինյան Արմեն! Հասկանում եմ, ես էլ քո տեղը լինեի Մեդվեդևի հեռացումը շատ ծանր կտանեի: Բարեբախտաբար ես քո տեղը չեմ)

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով