«Ի՞նչ է քեզ խոստացել Իլհամ Ալիևը, որ մինչև վերջին շունչը պայքարում ես». Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

-Թաթիկներ կտրող, ասֆալտներին փռող ժողովրդի վարչապետին շատ պարզ հարցեր պետք է տրվեն. ի՞նչ է քեզ խոստացել Իլհամ Ալիևը, որ մինչև վերջին շունչը պայքարում ես, որ թշնամու գնդակից զոհված սահմանապահ զինվորի մասին տեղեկատվությունը հնարավորության դեպքում կոծկվի: Ի՞նչ է քեզ խոստացել կիրթ քիրվադ, որ ակնհայտ ադրբեջանական տեղեկատվական դիվերսիան բարդում ես ներսի «մութ ուժերի» վրա ու դուխդ չի հերիքում թթու խոսք ասել բաքվեցի քիրվաներիդ մասին:

Ի՞նչ է քեզ խոստացել Իլհամ Ալիևը, որ ֆեյքերիդ բանակներով ու սոռոսական վարձկաններով փորձում ես վարկաբեկել Արցախում հաղթանակ կերտած ռազմական գործիչներին, ի դեպ՝ բոլորին անխտիր: Ի՞նչ է քեզ խոստացել Իլհամ Ալիևը, որ գող փիսոյի պես բաքվեցիների հետ գաղտագողի փաստաթուղթ ես քննարկում ու այդ մասին նույնիսկ Բաբկենենց հարևան պողոսներին տեղյակ չես պահում: Ի՞նչ է քեզ խոստացել կիրթ քիրվադ, որ կազմալուծել ու կազմաքանդել ես տարիներ շարունակ ադրբեջանական քարոզչամեքենա ջախջախած ինստիտուտները: Այստեղ դավադրությունների տեսություն չկա, սրանք շատ սովորական, տրամաբանական հարցեր են, որոնք օր առաջ պատասխաններ են պահանջում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով