Ծանոթացեք` Հովհաննես Մովսիսյանն է` ձեզ բոլորիդ ֆեյքերով հայհոյելու պատասխանատուն. Նարեկ Սամսոնյան

Այս մարդը ղեկավարում է մի ՊՈԱԿ, որի հիմնական ֆունկցիաներից մեկը հենց արտաքին տեղեկատվական դաշտում երեկ տեղի ունեցած աբսուրդը կանխելն է: Բայց քանի որ Հովոն իր ՊՈԱԿ-ով զբաղված է Պերֆեկտ թիվիներ ու մեր բոլորի հասցեին հայհոյանքներ գրող ֆեյքեր պահելով մոռացել է իր հիմնարկի հիմնական ֆունկցիան ու տենց վարչապետը երեկ անձամբ էր զբաղված վհուկների որսով: Հովոն դիլետանտության և համակարգային ձախողման վառ օրինակ ա ու ինքը հենց «նոր Հայաստանի» ամենախորհրդանշական կերպարներից ա:

Հովոն նաև մեզանից թաքցնում է իր աշխատակիցների անուն ազգանուններն ու հաստիքները, նրանց ստացած աշխատավարձերը, քանի որ իր աշխատակիցները ամաչում են, որ իր ՊՈԱԿ-ում են աշխատում: Մենք արդեն դատական կարգով դիմել ենք տվյալ անուններն իմանալու համար, բայց այստեղ կարևորն այն է, որ այդտեղ աշխատողներն ամաչում են իրենց անունները ՊՈԱԿ-ի հետ կապելուց, սա էլ է Հովոյի «շնորհքը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջապես լավ հիշեք Հովոյի դեմքը, քանի որ իշխանափոխությունից հետո հենց նրանից է, որ պետք է պատասխան պահանջեք ձեզ հայհոյող ֆեյքերի համար: Հովոն հատ առ հատ պատասխան է տալու ֆեյքերի կողմից ընդդիմադիրների հասցեին հնչած բոլոր սեռական բնույթի հայհոյանքների համար մինչև չխոստովանի թե ովքեր են եղել ֆեյք աշխատացնողներն ու իրեն նման հրահանգ տվողները: Եկեք բոլորով շնորհավորենք Հովոյի Ամանորն ու Սուրբ Ծնունդը և նրան մաղթենք քաջագույն առողջություն, որ սաղ սալամաթ հասնի մեզ ու քֆուրների պատասխանը տա:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով