«Թավշյա ոչխարապետությունը սահուն շարժվում է դեպի ոստիկանապետություն».Գարեգին Պետրոսյան

Ոչխարապետությունից ոստիկանապետություն

Մի բան է ոչխարապետության կոնցեպտուալ փիլիսոփայությամբ գալ իշխանության, այլ բան է ոչխարապետության կոնցեպտուալ մոտեցումներով իշխանություն պահելը: Այն պարզապես հնարավոր չէ: Այստեղից է, որ օր-օրի խորանում է հանրային տարակուսանքը: Տարակուսանքը խորանում է հատկապես այն շերտերի շրջանում, ովքեր թավշյա գործընթացների օրերին ամենաջանադրաբարն էին լծված «հեղափոխական ներկայացման» տոմսերը սպառելու գործին: Նրանք ոգեշնչված էին «բեմի վարպետի» հուզահառաչ դեմոկրատիզմով, հատկապես, երբ «վարպետը» չէր առարկում նույնիսկ ամբոխի կողմից կառավարության դռների «ջարդուխուրդ» անելը, չէ որ դրանք ժողովրդի կառավարության դռներն էին: Ոգեշնչված էին տնտեսական հեղափոխության ելակետային հիմնադրությթներով` ոչխարաբուծությամբ ու «կոռուպցիոն համակարգի» հասցեին հնչեցվող «կանիբալիստական» կոչերով:
Այսօր,երբ «հեղափոխության» տրանսֆորմացիան (ինչին բազմիցս անդրադարձել եմ) ինչ-ինչ պատճառներով ուշանում է, ոչխարապետական միջոցավարությամբ իշխանության պահպանման հետագա խնդիրը դառնում է գնալով ավելի ու ավելի դժվար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անպարագիծ ու անդիմագիծ իշխանության նկատմամբ երկրաչափական պրոգրեսիայով աճող հիասթաթափութան ֆոնին ոչխարապետական մեթոդաբանությունը սկսել է ոչ միայն չաշխատել, այլև անհրաժեծտություն է առաջացել այն վերակերպելու ոստիկանապետականի` կանգ չառնելով անգամ տոտալ վերահսկողության և բիրտ ուժի կիրառման առաջ: Իշխող խմբակցության կողմից առաջարկված օրինագիծը` ոստիկանության կողմից հեռախոսազրույցները լսելու իրավունքի վերաբերյալ, կամ արդարադատոթյան նախարարի` «Թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր» հայտարարությունը դրա խոսուն վկայությունն են: Իսկ ամենախորհրդանշականը ոչխար պահելու հորդորին հետևած քաղաքացիների զանգվածային բողոքի դեմ հանված թվակազմով մի քանի անգամ ավել ոստիկանական ուժերն էին:

Տարակուսանքն օր-օրի ավելի է խորանում, թավշյա ոչխարապետությունը սահուն շարժվում է դեպի ոստիկանապետություն:

Գարեգին  Պետրոսյանի ֆեյսբույան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով