Դարի երեք քառորդից երեք տասնյակ տարին նա ազնվորեն ծառայեց Հայաստանին վնասելու գործին

Տեր-Պետրոսյան Լևոնը դարձավ 75 տարեկան

Տեր-Պետրոսյան Լևոնն այսօր դարձավ 75 տարեկան: Դարի երեք քառորդից երեք տասնյակ տարին նա ազնվորեն ծառայեց Հայաստանին վնասելու գործին, նրա երկրային առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողորմելիացումն էր, պարտությունն արտաքին հարաբերություններում, տարածքների հանձնումը: Նա օլիգարխիկ ռեժիմ ստեղծեց Հայաստանում, թալանեց և ավերեց տնտեսությունը, երկիրը դարձրեց պսոտինդուստրիալ պետություն` ինդուստրիայի ոչնչացման գնով: Նրա առաքելությունը կանխվեց 1998-ին: Սակայն «հիմնադիր» նախագահը չկարողացավ համակերպվել իր խայտառակ հեռացման հետ` մի քանի տասնյակ «դեմոկրատ գործիչների» հետ ռևանշ կազմակերպելով 10 տարի անց, 2008 թվականին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ ռևանշը թանկ նստեց Հայաստանի վրա` երկիրը հայտնվեց արևմտյան ճնշման տակ, ինչն էլ տրամաբանորեն հանգեցրեց 2018-ի խայտառակ հեղաշրջմանը:

Այժմ Հայաստանում ամերիկյան ռեժիմ է հաստատված, լակոտակրատիան սորոսականների հետ միասին փայլուն կատարում է ամերիկյան դեսպանի հրահանգները տարածքների հանձման, հայ եկեղեցին, հայ ընտանիքն ու հասարակությունը քայքայելու գործում, որի ակունքներում, որի պիոները Տեր-Պետրոսյան Լևոնն էր:
Չեմ կարող շնորհավորել սրան հոբելյանի առթիվ, բայց ասեմ, որ սրան ցանկանում եմ երկար կյանք: Որպեսզի մարդիկ այս խայտառակ անհատականությանը տեսնելիս հասկանան, թե ինչպես չի կարելի ապրել:

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով