Անդրադառնամ Գեորգի Կուտոյանի սպանությունը և ի հարգանք հայ ազգի արժանի զավակի, հայտարարում եմ 24 ժամյա լռություն ֆեյսբուքում

Անդրադառնամ Գեորգի Կուտոյանի սպանությունը և ի հարգանք հայ ազգի արժանի զավակի, հայտարարում եմ 24 ժամյա լռություն ֆեյսբուքում։

Որքան էլ տարբեր լինեն ֆեյսբուքյան կարծիքները, մենք ինքներս պետք է խոստովանենք, որ ազգը կորցրեց իսկապես համեստ, արժանապատիվ, զսպված, տաղանդավոր մարդու։ Իսկ մեր թվաքանակի մեջ դա շռայլություն է։
Անմիջապես սկսեցին շրջանառվել ինչ որ վարկածներ, որոշ ուժեր փորձեցին զբաղվել դիակապտությամբ, իրենց համար քաղաքական դեվիդենտների կռճոններ քաղելու ակնկալիքով։ Նման ստորություն ազգիս հարիր չէ։ Փորձեր արվեցին սպանությունը խցկել նախկին նախագահների «գրպանները», իբր Կուտոյանը ինչ-որ տվյալների էր տիրապետում։ Նման կարծիք հայտնողները չեն ընկալում, որ Կուտոյանը մարդու այն տեսակն է, որ չի մտնի կեղտոտ խաղերի մեջ, տեղեկություններ հավաքի, ապա շանտաժի օգնությամբ փորձի ինչ որ օգուտներ քաղել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շրջանառվում է նաև գրառում, թե նա իր հետ տարավ ապրիլյանի գաղտնիքները։ Իրոք՞ Մեզ համար ապրիլյանից գաղտնիքներ չկան։ Միգուցե կան նրանց համար, ով այդ օրերին, ինչպես արցախյան ազատամարտի ժամանակ, խավարասերի նման թաքնվել էր ինչ որ ծակերում, և այնտեղից իր հիվանդ երևակայությանն էր զոռ տալիս։ Պարոնայք, թաքնվելու փոխարեն ուղղակի պետք էր վերցնել զենքն ու գնալ առաջագիծ, սեփական աչքերով ամեն ինչ տեսնելու համար։ Ու ենթադրությունների համար տեղ չէր մնա։

Ինչևիցե, սպանվել է երիտասարդ գործիչ, և այդ մահվան պատասխանատվությունը ամբողջապես ընկած է Փաշինյանի կառավարության վրա։ Ես չեմ ասում, թե մեղավորը նրանք են։ Ստանձնելով երկրի իշխանությունը, նրանք պարտավոր են կառավարել երկրում ընթացող պրոցեսները։ Իշխանական թևը հայտարարություններով, լրատվամիջոցներով պարտավոր էր ապահովել այս գործի շրջանակներում հասարակական կարծիքի օբյեկտիվությունը, ոչ թե թողնել, որ այն ձևավորեն տարբեր տրամաչափի սորոսական և անգլոսաքսոնական տաշտակից կերակրվող բանսարկուները։
Ոչ մի արձագանք չեղավ ոչ վարչապետի, ոչ նախագահի, ոչ ԱԺ ղեկավարի մակարդակով։ Իսկ լռելը այն պարագայում, երբ ալեկոծվում է ողջ հասարակությունը, առնվազն հանցագործություն է։

Կրկին հայտնելով ցավակցությունս ողջ ազգին, ուզում եմ հավատալ, որ այս հանցագործությունը օբյեկտիվորեն բացահայտվելու է, եթե ոչ ներկա, ապա հաջորդ իշխանության կողմից, քանզի, քանի այստիպ հանցանքները և մարտի 1-ը ամբողջ ծավալով բացահայտված չեն, սա կարմիր գծով անցնելու է մեր ողջ կյանքի ընթացքում։
Ի նշան Գեորգի Կուտոյանի հիշատակի, հայտարարում են 24 ժամյա լռություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միշա Գալուստյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով