«Այս պահին, ցավից բացի, ոչինչ չեմ զգում». Տիգրան Ուրիխանյան

168.am-ը գրում է

Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am-ը կապ հաստատեց Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ՝ հասկանալու համար հարազատների կարծիքը տեղի ունեցածի վերաբերյալ:

Մասնավորապես, կարո՞ղ էր ինքնասպան լինել Գեորգի Կուտոյանը, տեսակով ինչպիսի՞ն էր նա:

«Ճիշտ չի հիմա որևէ բանի մասին խոսել: Երբ ցավը կանցնի, ես, անշուշտ, կմտածեմ այդ թեմաների շուրջ: Ես հիմա, բացի ցավից, ոչ մի ուրիշ բան չեմ արտահայտելու»,- արտասվելով՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը Գեորգի Կուտոյանի մորաքրոջ որդին է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով