Ադրբեջանում խոճկորի քթով և առանց բերանի երեխա է ծնվել: Իսկ երեխայի ականջները գտնվել են պարանոցի հատվածում: Նրա սիրտը և թոքերը գործել են նորմալ, սակայն ծնվելուց մեկ օր անց երեխան մահացել է:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ադրբեջանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Սևինջ Մամեդովայի խոսքերով՝ երեխայի արատները տեսանելի են եղել սոնոգրաֆիկ հետազոտման ժամանակ, երբ դեռ մայրը եղել է հղիության երրորդ ամսում: Սակայն մասնավոր կլինիկայի մասնագետներն այդ արատները հետազոտման ժամանակ չեն նկատել, ու այդպիսով հանցագործություն են կատարել: