Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը: Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը քիչ առաջ հրապարակեց միջնորդության որոշումը:

Ռազմիկ Աբրահամյանը ներկա էր դատական նիստին:

Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով