Պողոս Պողոսյան. Վահե Ավետյան, Արթուր Սարգսյան. «թավշյա իշխանափոխության» սրբազան զոհերը

Գրեթե ամեն օր և գրեթե ամեն երկրում տեղի է ունենում մարդասպանություն, այդ թվում՝ նաև աշխարհի ամենազարգացած երկրներում: Մի շարք երկրներում, ամեն օր տեղի է ունենում նույնիսկ մի քանի տասնյակ սպանություն, սակայն այդ սպանվածների մասին տեղական ԶԼՄ-ները չեն էլ հիշատակում, չեն բարձրաձայնում, այդ անձանց մասին երգեր և հոդվածներ չեն գրվում, ֆիլմեր ու հոլովակներ չեն նկարահանվում, հուշարձաններ չեն տեղադրվում, «Վիքիպեդիա» հանրագիտակրանի էջ չեն լրացնում, բողոքի երթեր, ցույցեր, ֆլեշմոբ-ակցիաներ չեն իրականացվում: Եվ ի՞նչն է այսքան սպանվածների միջև մի քանի սպանվածի յուրահատկությունը: Յուրահատկությունը՝ հեղափոխությունն է:
Այն է, որ ցանկացած ընդդիմադիր հեղափոխական ուժի հաջողության հասնելու համար անհրաժեշտ են մահացած անձինք՝ «սրբազան զոհեր», անմեղ մարդիկ, որոնք գործող իշխանավորների օրոք սպանվել են կամ մահացել այս կամ այն կերպով փոխկապակցված լինելով իշխանավորների, կամ նրանց ծանոթ-բարեկամների հետ:
Եկեք անդրադառնանք ներկայիս Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխության» օգտագործած «սրբազան» զոհերից 3-ին: 1-ին հիշարժան զոհն անխոս Պողոս Պողոսյանն է, որը մահացել է 2001-ին Պոպլավոկ սրճարանի զուգարանում: Մինչ այժմ շարունակվող ասեկոսեները հնչեցնում են նրա անունը և այն կապում այդ ժամանակվա նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ըստ շրջանառվող խոսակցության, մահվան օրը Պողոս Պողոսյանը «Պոպլավոկ» սրճարանում հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և բազմության մեջ բացականչել «պրիցե՜տ, Ռոբ», որից հետո Ռոբերտ Քոչարյանը վրդովվել է Պողոս Պողոսյանի նման պահպածքից և հանձնարարել է իր թիկնապահներին նրան ծեծելով սպանել: 2-րդ հիշարժան զոհը՝ 2012 թ. հունիսի 17-ի երեկոյան իր ընկերների հետ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անձնակազմի հետ դաժան ծեծկռտուքից հետո հիվանդանոցում հայտնված, 2 վիրահատության ենթարկվելուց հետո ուշքի չգալով, հունիսի 29-ին մահացած ռազմաբժիշկ Վահե Ավետյանն է: Ըստ պատմության՝ այդ օրը, ժամը 23։00-ի սահմաններում Ավետյանի, նրա ընկերների և մատուցողի միջև վիճաբանություն է եղել, որի պատճառը Ավետյանի և նրա ընկերների սպորտային համազգեստ կրելն էր։ Վիճաբանությանը միանում են ռեստորանի գործավարներն ու անվտանգության աշխատակիցները և այն վերածվում է ծեծկռտուքի։
Դեպքի առթիվ իսկույն ստեղծվեց «Վահե Ավետյան» հասարակական շարժում, որը կոչ էր անում հասարակությանը՝ պատգամավորական մանդատից զրկել «Հարսնաքար»-ի սեփականատեր ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին, ներգրավել որպես մեղադրյալ, իսկ հասարակությանը՝ բոյկոտել Հայրապետյանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, «Բջնի» և «Նոյ» հանքային ջրերի ապրանքատեսակները: Կատարվեց մոմավառության արարողություն և բողոքի ակցիա, բախում իրավապահների հետ: Ըստ շրջանառվող բամբասանքների՝ կատարվածը պատվիրված սպանություն էր, որը պատվիրել էր անձամբ Ռուբեն Հայրապետյանը, իսկ ծեծկռտուքի մասնակիցները՝ հանցագործ մարդասպաններ են և կամակատարներ, որոնց պետք է բանտարկել ցմահ: Այստեղ հարկ է հիշել, որ այս բողոքի ակցիաների նախաձեռնողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր՝ իր թիմով, որի հովանավորի մասին էլ բոլորը գիտեն, որ «Գռզո» մականվամբ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն է, հենց այն անձը, որին նախկինում պատկանում էր «Բջնի» գազավորված ջրերի գործարանը:
Այսինքն, սա լրիվ հիմք է տալիս կասկածելու, որ «Վահե Ավետյան» «սրբազան» զոհի շահարկումը ոչ այլինչ էր, քան «Բջնի» գործարանը գործարար Խաչատուր Սուքիասյանից «խլելու» համար վենդետտա: 3-րդ «սրբազան» զոհը՝ 2017-ի մարտի 16-ին մահացած Արթուր Սարգսյանն է՝ «Հաց բերող»-ը: 2016 թվականի հուլիսի 26-ին Արթուրն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին», այնուհետև միացել է խմբի գործունեությանը՝ զենքով հսկել է պատանդ պահվող բժիշկներին: 2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց:
2016-ի դեկտեմբերի 30-ին, Արթուրն ազատվեց կալանքից: 2017-ի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց` փետրվարի 3-ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով: 2-րդ ձերբակալության 1-ին օրվանից Արթուրը անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ, որը նրա փաստաբանների կարծիքով, պատճառ դարձավ մահվան:
Ընդդիմադիրները նրան համարեցին սպանված, հայտարարելով, որ «հաց բերողին սպանել են», նրա մահվան մեջ մեղադրելով ՀՀԿ-ական նախարար Արփինե Հովհաննիսյանին, անկախ այն հանգամանքից, որ Ա Հովհաննիսյանը մանրակրկիտ կերպով հրապարակեց Արթուրի մահվան համանգամանքները ընդգծելով, որ Արթուրի առողջական վիճակը պարզապես անհամատեղելի էր հացադուլի հետ: Արթուր Սարգսյանի մահվանից անմիջապես հետո ևս սկսվեցին բողոքի երթեր և ցույցեր, որոնք պահանջում էին հայտնաբերել նրան սպանողներին և մահվան մեղավորներին՝ դատապարտել:
Իսկական ծիսկատարության վերածվեց նաև «Հաց բերողի թաղումը», որին թաղեցին մոնոլիթ փոսի մեջ՝ առանց վրան հող լցնելու, որպեսզի հետագայում դագաղը հանեն և վերահուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Սակայն դեպքից ամիսներ անց՝ Արթուր Սարգսյանի հարազատ մայրն ու եղբայրը դեմ գնացին կատարված ծիսակատարությանը և թույլ չտալով իրենց անձնական վիշտը շահարկել քաղաքական նպատակներով՝ գերեզմանը բացեցին և լցրերցին հողով:
Արթուր Սարգսյանի հարազատ եղբայրը նաև հանրությանը դիմեց տեսաուղերձով, տեղեկացնելով, որ անծանոթ անձանց կողմից իր ընտանիքի նվիրաբերված ինչ-որ խոշոր գումարներ են յուրացվել թաղման այս ծիսակատարությունների անվան տակ, այնինչ նրանց ընտանիքը նման գումարներ չեն տեսել և չափազանց վրդոհված են կատարվածից: Հավելեմ նաև, որ մինչ Արթուրը «Սասնա ծռեր»-ի գործողությունն ուներ մեկ այլ «սրբազան» զոհ՝ 2016-ի հուլիս 30-ին, «Սասնա ծռեր»-ին աջակցող ցուցարաների հանրահավաք-երթի ժամանակ ինքնահրկիզված տղամարդն էր Քաջիկ Գրիգորյանը, որը մահացավ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում օգոստոսի 2-ին, քանի որ այրվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ: Ընդդիմադիրնեն իսկույն նրան սրբադասելու փորձ արեցին: Առաջ եկան նրան հերոսացնող ֆեյսբոուքյան գրառումները, ստատուսները և ԶԼՄ հրապարակումները: Սակայն շատ չանցած պարզվեց, որ Քաջիկ Գրիգորյանը քրոնիկ հարբեցող էր և թմրամոլ և տվյալ վայրում ինքնահրկիզվել էր՝ բացարձակապես կապ չունենալով քաղաքական խժդժությունների հետ: Նրա բարոյական կերպարն էլ հարմար չէր «սուրբ զոհ»-ի կարգավիճակի համար, ուստի նրան փորձեցին մատնել մոռացության և փնտրել «Սասնա ծռեր»-ի գործողությունների հետ փոխկապակցված մեկ այլ «սրբազան» զոհի, որն էլ դարձավ «հաց բերողը»: Ամփոփելով 3 «սրբազան» զոհերի պատմությունը՝ ընդգծեմ նաև «սրբազան զոհ»-ի քաղաքական շահարկումներով օգտագործվող հանգուցյալի մահվան շահարկամն հետ, կա նաև 1 յուրահատկություն՝ նրանց բոլորի ետևում ինչ-որ խոսք է ամրագրված, հաղորդագրություն, որոնք նրանք «սրբազան զոհ դառնալուց առաջ» ասել կամ գրել են, իսկ եթե անգամ չեն ասել կամ գրել՝ դա նրանց փոխարեն ամրագրել են սրբադասողները:
Պողոս Պողոսյանի դեպքում՝ այդ մեսիջը հասարակության մոտ տարածելու համար նախատեսած «վիրուս» միտքը՝ դա միանշանակ «պրիվետ Ռոբ»-ն էր և որ Պողոս Պողոսյանին սպանել է Ռոբերտ Քոչարյանը: Վահե Ավետյանի դեպքում՝ Վահե Ավետյանին սպանել է Ռուբեն Հարեպետյանը և որ «Բջնի»-ն պետք է բոյկոտենք: Արթուր Սարգսյան սրբազան զոհի անվան կողքին՝ հաստատապես ամրագրված է «հաց բերող»-ը, նրան տրված կերպարը բնութագրող մականունը և այն միտքը, որ «հաց բերողին սպանեցին»:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով