Մասիսում դանակով կտրել են 17-ամյա պատանու պարանոցն ու հարվածել սրտին

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիսի քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ Բեգլարյանն էր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե որտեղից է սպանվածը տեղափոխվել հիվանդանոց, ինչպես նաև՝ որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նյութն ամբողջությամբ`Shamshyan.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով