«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ազգափրկիչ, քաղաքական, հեղափոխական 11 որոշումները.Խաչիկ Ասրյան

Հայրենատե՛ր Հայեր
Ձեզ եմ ներկայացնում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության՝ հեղափոխական 11 որոշումները.

Որոշում 3-րդ՝ Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսը երեք տարով ազատել բոլոր տեսակի հարկերից
(Միաժամանակ պարտավորեցնել մանր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցին՝ իր յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը դարձնել նվազագույնը 300.000 դրամ):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի ազգային և շուկայական ազատ տնտեսության ստեղծման ու զարգացման գործում անգնահատելի դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության՝ արարող, գործարար և հարկատու օրինապաշտ քաղաքացին։
Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսն ամբողջությամբ, երեք տարով, պետք է ազատել բոլոր հարկերից, որպեսզի այս ծանր սոցիալական ժամանակաշրջանում մանր և միջին բիզնեսով զբաղվող ընտանիքը երեք տարվա ընթացքում կարողանա կարգավորել իր ընտանիքի բյուջեն և ոտքի կանգնել ու ապահովել իր բարեկեցությունը։
4-րդ տարվա սկզբից Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսը կսկսի վճարել հարկեր։

Որոշում 4-րդ՝ Հայաստանի համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցնել՝ վերադարձնելով նախկին կառուցվածքը և զարկ տալ գյուղապահպանության ու գյուղատնտեսության զարգացմանը

Հայաստանում դադարեցնել ապազգային և արատավոր ծրագրերից մեկը՝ համայնքների խոշորացումը։
Իսկույն վերականգնել Հայաստանի բոլոր համայնքների նախկին կառուցվածքը, անվանումները՝ հատկապես պահպանելով և կարևորելով գյուղը, բոլոր գյուղական համայնքների դերն ու նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում, և ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, Հայաստանում զարգացնել գյուղատնտեսության բոլոր ճյուղերը։
Ավելին, այս որոշման մեջ հստակ նշել, որ Հայաստանի բոլոր գյուղական համայնքներում բնակվող ընտանիքների կողմից մասնավորի և, կամ պետության առջև կուտակված ոռոգման ջրի և հողի հարկի պարտքերը զրոյացվում են։
(Շարունակելի . . . )

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խաչիկ Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով