Հավասարության անվան տակ կորցնում ենք դարերով ժառանգած արժեհամակարգ

Այսօր ֆեյսբուքում աչքովս ընկավ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի ելույթը կրթության հիմնահարցերի և հավասար հասարակության մասին, և ինձ ամենաշատը զարմացրեց այն փաստը, որ պատգամավորը ամբիոնից ոչ գրագետ ձևով ներկայացնում է մի ելույթ, որի ենթատեքստերում կարելի է հասկանալ, որ մեր օրերում համեստ լինելը արդեն ամոթ է, իսկ տղամարդիկ էլ կարող են ջիգյարով լաց լինել, և հենց նմանատիպ երևույթներով է արտահայտվում դեֆակտո հավասարությունը:

Ինձ անչափ հետաքրքիր է՝ պատգամավորը իր կյանքում որևէ գրքույկ հրատարակած կա՞, կամ արդյոք այդ «պատգամավորական գործիք»-ը ամենաթողության տարրե՞ր է պարունաակում և թույլ տալիս պատգամավորին հենց ազգային ժողովի ամբիոնից անվայելուչ արտահայտություններ անելու Վաչագան Սարգսյանի կատարած աշխատանքի մասին: Կարծում եմ, պատգամավորի արտահայտած մտքերը ավելի խորքային են, մտահոգիչ, քանի որ հավասարության անվան տակ կորցնում ենք դարերով ժառանգած արժեհամակարգ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Կուզենայի մի խորհուրդ տալ պատգամավորին, որ այդ հավասարության ջատագովի դերը ստանձնելուց առաջ թերթի պատմության էջերը, միգուցե այդ ժամանակ արթնանա հայի ոգին:

Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով