«Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
(Նախագիծ)

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության գործունեության և զարգացման հիմնական սկզբունքը երկակի ստանդարտների կիրառումն է:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը իշխանական և իշխանահաճո տարրերի ընտանիքների բարեկեցությունն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացվում է՝ դատարանների մուտքերն արգելափակելու և հանրապետության հրապարակից դատավորներին սպառնալու միջոցով:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում օրինականությունն ապահովվում է քաղաքական այլախոհներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու և թաթիկները կտրելու միջոցով:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն տնօրինվում է՝ ըստ քմահաճույքի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդված 7. Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության հպարտ ու խաբված ժողովուրդը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով