Հայաստանում կա մի առանձին խավ, որին բնորոշելիս պետք է օգտագործել փողոցային ժարգոնում հաճախ հանդիպող «մանր աբիժնիկ» արտահայտությունը

Հայաստանում կա մի առանձին խավ, որին բնորոշելիս պետք է օգտագործել փողոցային ժարգոնում հաճախ հանդիպող «մանր աբիժնիկ» արտահայտությունը: Այդպիսիք ներկա իշխանության, նախկին ընդդիմության շարքերում բազմաթիվ են:

Այդպիսինների շարքին է դասվում նաև «Ժառանգություն» կուսակցությունից Հովսեփ Խուրշուդյանը: «Ժառանգության» անդամը հանկարծ հիշել է 2013թ. նախագահական ընտրությունները: Այն կապել Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարած Վարդան Սեդրակյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, առնվազն հիվանդ ուղեղի երևակայության արդյունք է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախ, աբսուրդ է կարծել, թե այդ մահափորձը կարող էր ունենալ և ունեցել է ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա:

Երկրորդ, Սերժ Սարգսյանի անձին կապել երկրում կատարվող ամեն միջադեպը կոռեկտ չէ։ Հայաստանում, որքան էլ փորձում էին համոզել նախկին ընդդիմականները, բռնապետություն չի եղել: Միայն դիկտատուրայի պարագայում կարելի էր պնդել, թե երկրի ղեկավարը խառնված է բոլոր հարցերում (ինչպես վարվում է, օրինակ, այժմ Նիկոլ Փաշինյանը):

Երրորդ, Բարսեղ Բեգլարյանը տևական ժամանակ հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը: Եվ երբևէ աչքի չի ընկել այնպիսի գործողություններով, որոնք նրան է փորձում վերագրել Խուրշուդյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խուրշուդյանին մնում է, իր կուսակցության երբեմնի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին հետևելով, աղոթել, որ հանկարծ օտարերկրյա գործակալական ցանցի հետ իր կապերը չբացահայտվեց: Չէ ո՞ր չկա ավելի մեծ հանցանք, քան օտար երկրի համար գործակալ լինելը, ասել է թե՝ պետական դավաճան:

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով