Կառավարությունը որոշեց լուծարել Գյումրու տուն-ինտերնատը

Այսօր կառավարության հերթական նիստում որոշում կայացվեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Ըստ հիմնավորման՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի լուծարման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրի 4.2. գլխի՝ «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» դրույթներից, որտեղ ամրագրված է ծառայությունների ապաինստիտուցիոնալացման, համայնքային այլընտրանքային ծառայությունների ներդրման և ծառայությունները ոչ պետական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացի կարևորությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագծի մշակումը պայմանավորված է նաև Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարության միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ: Սույն ռազմավարության նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ խնամքի կարիք ունեցող տարեց անձանց ծառայությունների մատուցումն է՝ նրանց շուրջօրյա խնամքը հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով, ինչն ավելի արդյունավետ է:

Նախագծում նշվում է, որ ներկա դրությամբ Կառավարությունը որդեգրել է խնամքի ծառայությունները հիմնականում պատվիրակման միջոցով իրականացնելու քաղաքականություն, որն ուղղված է ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանը, և այս գործընթացն ունի ընդլայնման և զարգացման միտում:

Կազմակերպության լուծարումից գոյացած դրամական միջոցները կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե, որն ամբողջությամբ կուղղվի տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների իրականացմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խնամքի ծառայությունը կազմակերպության լուծարումից հետո կպատվիրակվի ոլորտում փորձ և վաստակ ունեցող ոչ պետական կազմակերպության, և արդյունքում կբարձրանա շահառուներին մատուցվող ծառայությունների որակը, արդյունավետությունը, աշխատողների աշխատանքային, ինչպես նաև տուն-ինտերնատի շենքային և գույքային պայմանները: Շարժական գույքն ամրացվելու է

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, անշարժ գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, պայմանով, որ լուծարման աշխատանքների ավարտից հետո հնգօրյա ժամկետում անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրով կհատկացվի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ տարեցների հիմնահարցերի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով