Խոշոր ավտովթար Երևանում

shamshyan.com-ի փոխանցմամբ,այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ «Ադամ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Mercedes G500 մակնիշի 37 GG 333 համարանիշի և Mercedes E320 մակնիշի 60 TT 160 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բախման հետևանքով «յաշիկն» առաջ է ընթացել ու դուրս եկել երթևեկելի գոտուց, տապալել գովազդային վահանակն ու մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes E320-ը, ով վթարային իրավիճակ է ստեղծել «յաշիկի» վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ տեղի ունեցած խոշոր ավտոթարից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով