Երկրում դրական փոփոխություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ միջին ու ցածր օղակի պետական ու մասնավոր սովորական աշխատողների աշխատավարձերը ու թոշակառուների թոշակները բարձրանան առնվազն 3-4 անգամ

Հայաստանից արտագաղթի պատճառներից մեկը նվաստացումից խուսափելն է, որովհետև մեր երկրում սովորական մարդը նվաստանում է մոտավորապես ամիսը մեկ անգամ՝ աշխատավարձ ստանալիս, քանի որ աշխատավարձերը մեր երկրում նվաստացուցիչ են: Դրա համար շատերը գերադասում են այլ երկրում աշխատել բանվոր կամ նույնիսկ հավաքարար և ստանալ դրա համար նորմալ գումար, քան այստեղ լինել թեկուզ միջին օղակի ղեկավար աշխատող և ստանալ նվաստացնող գումար: Հայաստանում սովորական մարդը расходный материал է, մարդը օգտագործվում է որպես էժան աշխատուժ, ու ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր չեն ուզում այլևս լինել расходный материал: Շատերը ասում են, թե դրսում ապրելով քեզ երկրորդ սորտ ես զգում: Ոչ, համաձայն չեմ, չկա նման բան, երկրորդ սորտը դա որպես էժան աշխատուժ օգտագործվելն է:
Երկրում դրական փոփոխություն կարող է լինել միայն և միայն այն դեպքում, երբ սովորական մարդու (ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի կամ պատգամավորի, այլ միջին ու ցածր օղակի պետական ու մասնավոր սովորական աշխատողների) աշխատավարձերը ու թոշակառուների թոշակները բարձրանան առնվազն 3-4 անգամ, 10 տոկոսով չէ, այլ 3-4 անգամ, մնացածը հիմարություն է ու խաբեություն: Իսկ նման բան չկա ու չի էլ սպասվում:
Պարգևավճարն էլ լավ բան կլինի միայն այն դեպքում, եթե այն ստանան բոլորը անխտիր, պետական թե մասնավոր՝ մինչև ամենացածր օղակը:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով