Լավ է իհարկե, որ ԱՄՆ սենատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, բայց դրանից մեր օգուտը զրո է լինելու

Լավ է իհարկե, որ ԱՄՆ սենատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, բայց դրանից մեր օգուտը զրո է լինելու: Նախ Թրամփը դեռ չի ստորագրել դա և եթե ստորագրի էլ՝ այդ բանաձևը պարտադրող ուժ չունի, Թուրքիան դա կարող է ուղղակի բանի տեղ չդնել: Չէ՞ որ Ռուսաստանն էլ է վաղուց ընդունել Հայոց ցեղասպանությունը, բայց դա բնավ չի խանգարում Թուրքիային այսօր Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնել:

Նաև պետք է նշել, որ բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր, այլ ոչ թե մեր իշխանությունների կամ արտաքին գերատեսչությունների ձեռքբերումը: Եթե այստեղ հայկական որևէ կողմի կամ ուժի աշխատանքի արդյունք էլ կա, ապա դա առաջին հերթին Հայ Դատի գրասենյակն է ու ՀՅԴ-ի ամերիկյան կառույցները, հետո էլ՝ Քիմ Քարդաշյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամեն դեպքում սա մեզ ոչինչ չի տալու, ավելի լավ է մտածել Արցախյան հարցի հետ կապված տարօրինակ զարգացումների մասին, մանավանդ որ Մամեդյարովի վերջին հարցազրույցը խիստ մտահոգիչ է:
Դեռ սպասենք մեր ԱԳՆ-ի արձագանքին:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով