Եկել է արձանների դեմ կռվողների ժամանակը.Վահան Բաբայան

Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը այսօր ենթարկվեց վանդալիզմի և այն կատարողը հպարտությամբ պատմում է իր «հերոսության» մասին:

Շատերի համար սա հայտնի ռուս դրամատուրգի արձան է,բայց լավ կլինի որ նոր սերուդը իմանա Գրիբոյեդովի դերի մասին,ով Ներսես Աշտարակեցու հետ խորհրդակցելով կազմեց հայտնի Թուրքմենչայի պայմանագիրը:
Այդ պայմանագրով այսօրվա Հայաստանի տարածքը Երևանի հետ միասին վերջնականապես ազատագրվեց պարսկական լծից: Գրիբոյեդովը 1827թ հունիսին նույնիսկ ծանր վիրավորում է ստացել Երևանի համար մղվող դաժան մարտերում իսկ այսօր մի լակոտ կարմիր ներկ է լցնում նրա հիշատակին,առանց հասկանալու,որ նա ներկ է լցնում հայի համար արյուն տված ռուս դիվանագետի հիշատակի վրա,ինչու չէ նաև Հայաստանի հեղինակության վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան քարտուղար Գրիբոյեդովի ջանքերով է պարսկական լծից հետո հիմնականում վերաբնակեցվել Արարատյան դաշտավայրը և Երևանը հայերով և սա ուրանալ և անարգել նշանակում է ուրանալ սեփական պատմությունը:

Ռուսաստանին վատություն են իբր անում,բայց իրականում սա խայտառակություն և խուլիգանություն է,որի համար պետք է անպայման պատժվեն:Նման լակոտություններով միայն մեզ ենք վատություն անելու:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով