«Դուք պատերազմ եք տեսել,դուք չեք վախեցել թուրքից ,ու չպիտի վախենաք ՀՀ իշխանությունից».Նունե Ներսիսյան

Արցախի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան Արցախի բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, օրինակ` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին:Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը:
Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանը ոչ մի անգամ չհետևեց միջազգային հանրության և ՄԱԿ -ի բանաձևերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները և վարել խաղաղ բանակցություններ:
Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: 1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է մինչ այսօր:Եվ այսօր հռչակվելով իբրև ժողովրդավար և ամենալեգիտիմ իշխանություն իր պոպուլիստական կոչերով հայտարարում է , որ Արցախի հակամարտության լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին: Իբրև թե մարդասիրական կոչ,բայց`ոչինչ չասող խոսք: Խոսք,որի տողատակում ամբողջ գիտակցող հանրությունը հասկանում է իրականությունը:Հենց այս խոսքի վրա հիմնվելով Մայմեդարովը «խրոխտ» հայտարարություններ է :Այս ամեն խոսում է այն մասին,որ Հայաստանը չունի գործողությունների պլան: Այսօր տեղի են ունենում այնպիսի գործողություններ որոնք ավե­լի վտանգավոր են ,քան շփման գծում կատարվող ռազմական միջադեպերը:Հենց այդ արարքներով ու քարոզներով են ոչնչացվում այն արժեքները, որոնց շնորհիվ մեր հերոսները ,մեր արցախցիները հաղթել են: Ոչնչացնում են ,պառակտում են ազգը ,որ ավելի հեշտ լինի ավարտին հասցնել իրենց «սև» գործը:Սիրելի արցախցիներ շատ վտանգավոր ժամանակեր ենք ապրում` նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը ,եղեք զգոն :

Դուք պատերազմ եք տեսել,դուք չեք վախեցել թուրքից ,ու չպիտի վախենաք ՀՀ իշխանությունից:Դուք հիմա էլ ապրում եք ականների վրա: Իսկ մենք միշտ ձեզ հետենք:Մեր պետությունը նմանվել է մի հիվամդ օրգանիզմի ,իսկ Արցախը իմունիտետի ,որը պայքարում է այդ օրգանիզմի առողջացման համար

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով