Մեր ժամանակ ուրիշ էր. «Հրապարակ»

Իշխանության ամանորյա տրամադրությունները փչացրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցը՝ «Լավրովյան պլանի» եւ ««խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով» եզրույթների շուրջ։ «Դա ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Միլզի` «խաղաղություն` տարածքների դիմաց» ֆորմատի  պսեւդոընթերցումն է, ինչն էլ, անկախ հայկական կողմի հայտարարություններից, հավաստում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն բոլոր հնարավոր տարբերակներից սեղանին դրել է հատկապես այդ մոտեցումը։

Իսկ մեր ժամանակ բանակցվում էր «տարածքներ` կարգավիճակի դիմաց» ֆորմատը։ Իրականում «Լավրովյան պլան»՝ որպես այդպիսին, գոյություն չունի. ընթացակարգը հետեւյալն է․ սկսում են կոնկրետ դետալները քննարկել, ասենք, «կազանյան» անվանված հայտարարության, ապա այն կարող է վերածվել փաստաթղթի։ Ի դեպ, պետք է ֆիքսել` Կազանի հայտարարությունն այդպես էլ փաստաթուղթ չդարձավ»,- ասաց նախկինում բանակցային գործընթացին մասնակցած անձը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրան ձեր իշխանությունը համաձայնել էր եւ քննադատվում է։ «Կազանյան հայտարարությունն այժմ ԵԱՀԿ դեպոզիտարիայում է՝ ցանկացած պահի կարելի է բարձրացնել եւ տեսնել` ինչ էր այն։ Կար Մադրիդյան սկզբունքների վրա, համապարփակ պայմանավորվածությամբ ղարաբաղյան կողմի մասնակցություն` առանց ադրբեջանական համայնքի, որի առաջին կետով ամրագրված էր․ «Արցախի ազատ կամարտահայտություն, որն ունի պարտադիր իրավական ուժ»։ Ապա` Արցախն ունենում էր անկախ  բանակ, նախագահ, ԱԺ, անդամակցում միջազգային այն կառույցներին, որոնք լիարժեք անկախություն չեն պահանջում: 2-րդ կետով, այո, որոշ տարածքների հանձնում, բայց միայն այն դեպքում, եթե պարտադիր կատարվել է 1-ին կետը։ Հիմա առաջին կետով հայկական զորքերի դուրսբերումն են պահանջում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով