Դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ հայտնեց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց բավարարել մեղադրող կողմի միջնորդությունը դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատախազ Գևորգ Բաղդասարյանը  դատավորի ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոններ, որոնք կարող են  անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Մխիթար Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով