Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են «յաշիկի» հաստագլուխ վարորդին

shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել այսօր՝ համացանցում տեղադրված այն «հաստագլխին», ով Պռոշյան փողոցում, իջնելով իր վարած «յաշիկից», անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել հասարակության նկատմամբ և հարվածներ հասցրել տաքսու տարեց վարորդին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ «լավ տղեն» հաշվառված է Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի 11 շենքում, սակայն փաստացի բնակվում է Օրբելի փողոցի 65 շենքում: Նա 48-ամյա Գրիգոր Ալբերտի Սիմոնյանն է: Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել նաև «յաշիկը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները նրան հայտնաբերել ու ոստիկանություն են բերման ենթարկել քաղաքակիրթ ձևով, մինչդեռ շատ օգտատերեր ինչպես նաև քաղաքացիներ, պահանջում էին, որպեսզի այդ մարդ կոչված արարածին բերման ենթարկեին նույն եղանակով, ինչպես որ նա վարվել էր տարեց տղամարդու հետ:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ «յաշիկի» համարանիշներն էին՝ 010 DO 10 և այն հաշվառված է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գրանցված «Էդեմ –Հաուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«յաշիկի» վարորդ, 48-ամյա Գրիգոր Ալբերտի Սիմոնյանն է, ով Արաբկիրի ոստիկանների կողմից բերման է ենթարկվել

Հիշեցնենք,որ  «Բրաբուսի» վարորդը Երևանում վթարից հետո տաքսու տարեց վարորդին գցել էր  գետնին և ծեծել.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով