«Աննա Հակոբյանի հրավերին պետք է անդրադառնան հայ մայրերը». Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, հրաժարվեց արձագանքել ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի՝ Ադրբեջանի առաջին տիկին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային հղած հրավերին:

Բալասանյանը, ծանոթանալով հրավերի ողջ տեքստին և կոնտեքստին, ասաց, որ հրաժարվում է արձագանքել Աննա Հակոբյանի հայտարարությանը: Ըստ նրա, այս հրավերին պետք է անդրադառնան և գնահատական տան հայ մայրերը: «Ճիշտ չէ, որ ես այս մասին խոսեմ, թող մայրերը խոսեն»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով