Ավելի ճիշտ կլիներ Մեհրիբան խանումին հրավիրել Իջևան, մանավանդ որ այդ շրջանում ժամանակին հազարավոր ադրբեջանցիներ են ապրել, իսկ մուղամը նրանց էլ է հարազատ

Փաշինյան Նիկոլի կնիկը Ալիևի կնգան հրավիրել է Ղարաբաղ` մուղամ լսելու, քանզի Ադրբեջանի փոխնախագահը ստատուս էր գրել, թե, իբր, իր երազանքը Ղարաբաղում մուղամ լսելն է: Մի կողմ թողնենք հակառակորդ պետության երկրորդ դեմքի երազանքի իրականացման ցանկությունը, ինչը, կարծում եմ, անընդունելի է: Բանն այն է, որ, եթե հայաստանցիներն Ալիևի ընտանիքին լոյալ են վերաբերվում, նույնը չի կարելի ասել ղարաբաղցիների համար, որոնց համար այդ զույգը, մեղմ ասած, աչքի գրող է: Ղարաբաղցիներն են տարիներ շարունակ ադրբեջանական ռումբերի ու կրակոցների տակ ապրել, և նրանց համար Մեհրիբան խանումը չի կարող հյուր լինել: Հետևաբար, Հակոբյան Աննա պիտի հասկանա, որ իր հրավերը տեղին չէ: Բացի այդ, նրա մարդն ասում է, որ Արցախը անկախ պետություն է, իսկ եթե էդպես է, ապա ի՞նչ իրավունք ունի օտար պետության ղեկավարի կինը թշնամի պետության երկրորդ դեմքի հրավիրել:

Ավելի ճիշտ կլիներ Մեհրիբան խանումին հրավիրել Իջևան, մանավանդ որ այդ շրջանում ժամանակին հազարավոր ադրբեջանցիներ են ապրել, իսկ մուղամը նրանց էլ է հարազատ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արտյոմ Խաչատրյանի ֆեյբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով