Սուրճ պատրաստող ավտոմատ սարք թաղապետարանի մոտ, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է Ավանի թաղապետի որդուն

Անի Կաղինյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Սա Ավանի թաղապետարանի շենքն է։ Նորանշանակ թաղապետ Դանիելյանի պաշտոնավարման ընթացքում շենքի մոտ հայտնվել է սուրճ պատրաստող ավտոմատ սարքը, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է թաղապետի որդուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, թաղապետարանի աշխատակիցները տեսագրող սարքի ներքո ստիպված սուրճ են խմում՝ հաճոյացնելու համար թաղապետին։

Հարգելի լրատվամիջոցնե՛ր, խնդրում եմ հարցում ուղղարկեք Երևանի քաղաքապետարան ճշտելու համար՝ ո՞ւմ է պատկանում տվյալ սարքը, կարելի՞ է արդյոք տեղական ինքնակառավարման շենքի մոտ տեղադրել նման սարք՝ միացված լինելով թաղապետարանի հոսանքի, արդյոք վճարո՞ւմ են հոսանքի գումարը, հարկային դաշտում գրանցվա՞ծ է, թե՞ ոչ։

Մեկ էլ ուզում եմ հասկանալ՝ սա կորուպցիա՞ է, թե՞ ոչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով