Սերժ Սարգսյանի հանդեպ գործը «կթուլացնի նաև իշխանություններին».Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված գործն օդ է»:
«Առաջադրված մեղադրանքը տեղեկատվական ռումբի էֆեկտ ունեցավ քաղաքական, հասարակական եւ տեղեկատվական շրջանակների համար»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի  խոսքով՝ քրեական գործը որեւէ կերպ չի կարող ազդել Հանրապետական կուսակցության ներքին եւ արտաքին քաղաքական գործունեության վրա:

«Այսօրվա իշխանությունը հաշվել չգիտի, երկարաժամկետ պլանավորում անել չի կարող, առաջնորդվում է բացառապես օրվա տեղեկատվական ռումբի գերակայությամբ: Եթե շարունակեն քաղաքական այլ առաջնորդների հետապնդման այդպիսի բիրտ եղանակները, ապա նրանք կբախվեն այնպիսի քաղաքական հետեւանքների, որոնք կթուլացնեն ոչ միայն իրենց իշխանությունը, այլեւ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով